-->

Նադալը չի շտապում վերադառնալ


Վնասվածքի պատճառով Լոնդոնի Օլիմպիական խաղերին մասնակցելուց հրաժարված Ռաֆայել Նադալը չի շտապի վերադառնալ կորտ։


«Ես ցանկանում վերադառնալ կորտ, ինչքան հնարավոր է շուտ, քանի որ մրցաշարերը չեն սպասի ինձ։ Դրանք անընդմեջ են։ Սակայն ես չեմ շտապի վերադառնալ։ Այժմ ինձ անհրաժեշտ է մարզվել ամեն օր եւ հետեւել բժիշկների ասածին։ Միան լիարժեք վերականգնվելուց հետո ես կմասնակցեմ մրցաշարի»,- Նադալի խոսքը մեջբերում է ESPN-ը։


Հիշեցնենք, որ աշխարհի երրորդ ռակետ Ռաֆայել Նադալը ծնկի վնասվածք ունի։

Комментариев нет:

Отправить комментарий

Դեպի վեր