-->

Նադալը հնարավոր է բաց թողնի Տորոնտոյի Մասթերսը


Իսպանիայի թենիսի ֆեդերացիայի գլխավոր բժիշկ Անխել Ռուիսը անդրադարձել է երկրի առաջին թենիսիստ Ռաֆայել Նադալի առողջական վիճակին։ Հիշեցնենք, որ Ռաֆայելը ծնկի վնասվածքի պատճառով ստիպված հրաժարվել է մասնակցել Լոնդոնի Օլիմպիադային:
«Մենք բոլոր ջանքերը ներդրեցինք, որպեսզի Ռաֆան հասցնի վերականգնվել Օլիմպիադայի մեկնարկից առաջ, բայց հաշվի առնելով նրա վնասվածքի լրջությունը՝ նրա մասնակցությունն անհնար դարձավ: Նադալն առնվազն 15 օր պետք է սպորտից դադար վերցնի», – Ռուիսի խոսքերն է մեջբերում AS-ը:
Այսպիսով, հնարավոր է, որ Նադալը բաց թողի օգոստոսի 6-ին Տորոնտոյում մեկնարկող «Մասթերս 1000»-ը:

Комментариев нет:

Отправить комментарий

Դեպի վեր