Աշխարհի երրորդ ուժեղագույն թենիսիստ Ռաֆայել Նադալի հորեղբայր և մարզիչ Տոնին մեկնաբանել է Օլիմպիադային չմասնակցելու իր զարմիկի որոշումը:
Հիշեցնենք, որ երեկ Նադալը հայտարարել է, որ չի կարող մասնակցել ամառային օլիմպիական խաղերին։ Պատճառը ծնկի վնասվածքն է, որը թենիսիստին չի հաջողվել բուժել մինչև Օլիմպիական խաղերի սկիզբը։ Հայտնի էր նաև, որ Նադալը պետք է կրեր իր երկրի դրոշն Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ։
«Ռաֆայելն արեց հնարավոր ամեն ինչ վերականգնվելու համար: Սա նրա կյանքի վատագույն պահերից մեկն է, հատկապես ցավալի է այն հանգամանքը, որ նա լինելու էր թիմի դրոշակակիրը:
Ռաֆայելը գիտակցում է, որ այս Օլիմպիադան նրա համար վերջինն է, այնպես որ կարող եք պատկերացնել, թե ինչպես է նա իրեն հիմա զգում», –Նադալի խոսքերն է մեջբերում Eurosport-ը:

Комментариев нет:
Отправить комментарий