-->

Լոնդոն-2012. Նադալը չի մասնակցի Օլիմպիական խաղերին


Աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը չի մասնակցի հուլիսի 27-ին մեկնարկող Լոնդոնի Օլիմպիական խաղերին:


26-ամյա թենիսիստը չի հասցրել լիովին ապաքինվել վնասվածքից:


Հիշեցնենք, որ Լոնդոնի Օլիմպիական խաղերում Նադալը պետք է լիներ Իսպանիայի պատվիրակության դրոշակակիրը: 


«Սա կյանքիս ամենատխուր օրն է: Ես երազում էի Օլիմպիական խաղերում լինել Իսպանիայի դրոշակակիրը: Այս որոշումը շատ ծանր էր ինձ համար»,- Նադալի խոսքը մեջբերում է Marca-ն:

Աղբյուր՝ NEWS.am Sport

Комментариев нет:

Отправить комментарий

Դեպի վեր