-->

Նադալը մտածում է Օլիմպիական խաղերի մասին

Աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը երկշաբաթյա հանգստի է մեկնել թենիսի Ուիմբլդոնի մրցաշարից դուրս մնալուց հետո:

Նման որոշման պատճառ է հանդիսացել իսպանացի թենիսիստի ծնկի վնասվածքը:

Նադալը հույս է հայտնել, որ կապաքինվի մինչեւ հուլիսի 27-ը եւ կկարողանա մասնակցել Լոնդոնի Օլիմպիական խաղերին:

«Բժիշկները զննեցին ծունկս: Ես ցավեր ունեմ եւ չեմ կարող մարզվել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում: Արդեն սկսել եմ բուժումը, որպեսզի կարողանամ մասնակցել Օլիմպիական խաղերին»,- Նադալի խոսքը փոխանցում է Marca-ն:

Комментариев нет:

Отправить комментарий

Դեպի վեր