-->

Աշխարհի թիվ մեկ ռակետը լքում է Ուիմբլդոնը (Վիդեո,ֆոտոշարք)


Այսօր «Ուիմբլդոնում» մեկօրյա ընդմիջումից հետո վերսկսվել են 1/8 եզրափակչի խաղերը։ Այս պահին ավարտվել է կանանց մրցաշարի 4 հանդիպում։ Մրցաշարի ամենամեծ անակնկալն արձանագրվել է Մարիա Շարապովա – Սաբին Լիսիցկի մրցամարտում։ Աշխարհի թիվ մեկ ռակետ Շարապովան անսպասելիորեն զիջել է գերմանուհի Լիսիցկիին՝ 6։4, 6։3 հաշվով։ 1/8 եզրափակչի մյուս խաղերն այս պահին շարունակվում են։
Մարիա Շարապովա (Ռուսաստան) – Սաբին Լիսիցկի (Գերմանիա) 4։6, 3։6
Սերենա Ուիլյամս (ԱՄՆ) – Յարոսլավա Շվեդովա (Ղազախստան) 6։1, 2։6, 7։5
Ֆրանչեկա Սկիավոնե (Իտալիա) - Պետրա Կվիտովա (Չեխիա) 6։4, 5։7, 6։1
Տամիրա Պաշեկ (Ավստիա) – Ռոբերտա Վինչի (Իտալիա) 6։2, 6։2



Комментариев нет:

Отправить комментарий

Դեպի վեր