Աշխարհի երրորդ ռակետ իսպանացի Ռաֆայել Նադալը վստահ չէ, որ կհասցնի վերականգնվել վնասվածքից մինչև Օլիմպիական խաղերի մեկնարկը:
«Ամեն ինչ անում եմ վերականգնվելու համար: «Ռոլան Գարոսից» հետո ինձ համար հեշտ չէր, սակայն այժմ շատ հուզված եմ, աշխատում եմ ամբողջությամբ պատրաստ լինել Օլիմպիադային: Հուսով եմ՝ իմ վիճակը կլավանա, և ես Լոնդոն կվերադառնամ՝ ամբողջությամբ ապաքինված վնասվացքից: Դա իմ նպատակն է: Իսկ դրոշակակրի դերը խոստանում է դառնալ անմոռանալի իրադարձություն իմ կյանքում», – Նադալի խոսքերը մեջբերում է Tennis.com-ը:
Հիշեցնենք, որ Օլիմպիադան մեկնարկում է հուլիսի 27-ին, իսկ թենիսի մրցաշարը՝ հաջորդ օրը: Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Ռաֆայել Նադալին է վստահվել կրել Իսպանիայի ազգային դրոշը:

Комментариев нет:
Отправить комментарий