-->

Լոնդոն 2012. Օլիմպիադան կարող է անցնել առանց Ռաֆայել Նադալի


Ինչպես հաղորդում է Yahoo!Sports-ը, իսպանացի հայտնի թենիսիստ, այս պահին աշխարհի 3-րդ ռակետ Ռաֆայել Նադալը կարող է չմասնակցել Լոնդոնում հաջորդ շաբաթ մեկնարկող Ամառային օլիմպիական խաղերին, քանի որ չի հասցնում վերականգնվել ծնկի վնասվածքից։ Հիշեցնենք, որ հենց Նադալին է վստահվել կրել Իսպանիայի ազգային դրոշն Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ։
Պեկինի օլիմպիական խաղերի չեմպիոնը Twitter միկրաբլոգերի կայքի իր էջում շնորհակալություն է հայտնել Իսպանիայի օլիմպիական կոմիտեին ազգային դրոշն իրեն վստահելու համար՝ հավաստիացնելով, որ ներկայում ամեն ինչ անում է մինչև խաղերի սկիզբը վերականգնվելու համար։
Հիշեցնենք նաև, որ Նադալը հրաժարվել էր մասնակցել Մադրիդի «Ռեալի» մարզադաշտում Նովակ Ջոկովիչի հետ կայանալիք ցուցադրական խաղին։ Խաղը նախատեսված էր հուլիսի 14-ին։

Комментариев нет:

Отправить комментарий

Դեպի վեր