-->

Հայտնի են Հռոմի WTA մրցաշարի կիսաեզրափակիչի մասնակիցները


Կանանց մրցաշարի քարորդ եզրափակչում առաջինը կորտ դուրս եկան ամերիկուհի Սերենա Ուիլիամսն ու իտալուհի Ֆլավիա Պեննետան: Մեկնարկային սեթի առաջին չորս գեյմերում Ուիլամսը ոչ մի դժվարության չհանդիպեց: Երրորդ գեյմում Պեննետան վերցրեց բժշկական թայմ-աուտ , իսկ արդեն չորորդ գեյմում հրաժարվեց հանդիպումից: Արդյունքում Սերենա Ուիլիամսը առաջինը նվաճեց WTA Հռոմի մրցաշարի կիսաեզրափակիչի ուղեգիրը և սպասում է Լի Նա Դոմենիկա Ցիբուլկովա մրցավեճի հաղթողին,  որտեղ մրցաշարի 8-րդ թեննիսիստոհի` չինուհի Լի Նան հենց մեկնարկում կարողացավ երկու բրեյք անել ու սեթը տարավ իր տրամաբանական ավարտին ` 6-1 : Երկրորդ սեթը կրկին ակտիվ սկսեց Լի Նան և կրկին հաշվի մեջ առաջ անցավ 4-0` երկու բրեյքով , և երբ թվում էր թե ամեն ինչ ավարտված է Դանիելա Ցիբուլկովան մինչ այդ հրաշք թվացող քամ-բեք արեց և ետ բերեց կորցրածը առաջ անցնելով հաշվի մեջ` 5-4 : Թենիսիստուհիները սեթը տեղափոխեցին թայ-բրեյք , որտեղ ավելի ուժեղ էին Լի Նայի նյարդերը` 7-4 , չինուհին կմրցի ամերիկուհի Սերենա Ուիլիամսի հետ :
      Ուիլիամս քույրերց ավագը` Վենուսը քարորդ եզրափակչում ուժերը չափեց աշխարհի երկրորդ ուժեղագույն թեննիսիստուհի Մարիա Շարապովայի հետ: Առաջին սեթը անցավ բավականին հետաքրքիր պայքարում և թեննիսիստուհիներից ոչ մեկը չէր ցանկանում զիջել սեփական մատուցումը, սակայն 5-4 հաշվի ժամանակ ամերիկուհին չի կարողանում պահել սեփական գեյմը, որի հետ տալիս է նաև սեթը` 6-4 Շարապովան առջևում է:  Երկրորդ սեթի հենց սկզբում թեննիսիստուհիները փոխանակվում են մեկական բրեյքներով: Սակայն հետագայում ամերիկուհի Վենուս Ուիլիամսի տարիքը իրենն է ասում և սևամորթ թեննիսիստուհու ֆիզիկականը տեղի է տալիս, որից և օգտվում է Շարապովան հանդիպման մնացած ժամանակահատվածում ևս երկու անգամ կարողանում է վերցնել մրցակցի մատուցումը և հանդիպումը ավարտվում է 6-4 , 6-3 հաշվով :
      Վերջինը կորտ դուրս եկան մրցաշարի 4-րդ թեննիսիստոհի չեխ Պետռա Կվիտովան ու գերմանուհի Անջելիկա Կերրբերը որը հանդես էր գալիս 12-րդ համարի տակ: Հանդիպումը տեղի ունեցածներից ամենահետաքրիրն էր թե´ դիտարժանության,  թե´ լարվածության տեսանկյունից, այն տևեց 2 ժամ 7 րոպե և ավարտվեց … առաջին սեթում աղջիկները փոխանակվեցին երեքական բրեյքներով և նույնքան անգամ էլ պինդ գտնվեցին սեփական մատուցման ժամանակ, սեթի տրամաբանական ելքն էլ թայ-բրեյքն էր, որտեղ ավելի ուժեղ էր գերմանուհին 7-2: Երկրորդում Կվիտովայի բարձր կարգը ասեց իրենը և չեխ թեննիսիստուհին շատ հեշտ հաղթեց սեթը` մրցակցին տալով ընդամենը մեկ գեյմ , այնն էլ 5-0 հաշվի ժամանակ` 6-1: Երբ թվում էր, թե Պետռային կհաջողվի վերջնականապես հաղթել մրցակցին ամեն ինչ գլխի վայր շուռ եկավ . այլևս չէր անցնում առաջին մատուցումը,  իսկ երկարատև խաղարկումներում ավելի ուժեղ էր գերմանուհին : Արդյունքում տեղի ունեցավ նախորդ սեթի պատմությունը, սակայն հակառակ դերերով. մրցավեճը հաղթեց Անջելիկա Կերրբերը` 7-6(2) , 1-6 , 6-1 հաշվով: Նրա մրցակիցը կիսաեզրափակչում կլինի Ռուսաստանի ներկայացուցիչ Մարիա Շարապովան:  

Комментариев нет:

Отправить комментарий

Դեպի վեր