Հռոմում տեղի ունեցող ATP մասթերս մրցաշարի առաջին կիսաեզրափակիչում կորտ դուրս եկան երկու իսպանացիներ` 2-րդ համարի տակ հանդես եկող աշխարհի երրորդ ուժեղագույն թեննիսիստ Ռաֆաել Նադալն ու 6-րդ համարի տակ խաղացող Դավիթ Ֆերրերը: Նշենք, որ այս թեննիսիստները վերջին անգամ հանդիպել են Մոնտե Կառլոյի մասթերս մրցաշարի կիսաեզրափակչում, որտեղ Ռաֆաել Նադալը երկու սեթում գեղեցիկ հաղթանակ տոնեց: Ինչ վերաբերում է այս հանդիպմանը, այն ավելի լավ սկսեց Դավիթ Ֆերրերը` հեշտությամբ վերցնելով գեյմը սեփական մատուցման վրա և իսկական թրեյլեռ առաջարկելով մրցակցին 2րդ գեյմում: Դավիթը ուներ եռակի բռեյք-փոինթ, որը հերթականությամբ սկսեց հետ բերել Ռաֆաել Նադալը: 40-40 հաշվի ժամանակ Դավիթը ևս երեք անգամ առավելություն ստացավ, չնայած դրան, այդպես էլ չկարողացավ իրացնել բռեյք-փոինթները: Գեյմը ամենաերկարն էր խաղում, այն տևեց 14 րոպե և վերջ ի վերջո ավարտվեց Ռաֆայի հաղթանակով: Այնուամենայնիվ, Ֆերրերին հաջողվեց վերցնել մրցակցի մատուցումը 4-րդ գեյմում, բայց անմինջապես այն հետ տվեց 5-րդում: Առաջին սեթում ավելի մարտունակ էր երևում Դավիթ Ֆերրերը, նրան հաջողվում էր առավելությունը իր ձեռքում պահել շնորհիվ ցուցադրած բարձ տեմպի: Առաջին սեթը հասավ թայմ-բռեյք, որտեղ հաջողությունը ուղեկցեց Ռաֆաել Նադալին 8-6: Ցուցաբերած բարձր տեմպից 32 ամյա Դավիթ Ֆերրերը ինքն էլ հոգնեց և արդեն պարզ երևում էր` ֆիզիկապես նա զիջում է Ռաֆային, արդյունքում երկրորդ սեթում պայքար չստացվեց ու Նադալը, իրացնելով երեք բռեյք և նույնքան անգամ էլ պահելով սեփական մատուցումը, մրցակցի հանդեպ առավելության հասավ 6-0 հավով: Ռաֆաել Նադալը, հաղթելով Դավիթ Ֆերրերին ընդհանուր 7-6(6), 6-0 հաշվով դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի Ռոջեր Ֆեդերե-Նովակ Ջոկովիչ զույգի հաղթողի հետ:

Комментариев нет:
Отправить комментарий