Մարիա Շարապովան իր կարիերայի ընթացքում առաջին անգամ Գերմանիայում հաղթեց Porsche ընկերության կողմից կազմակերպած Stuttgart մարցաշարը: Մրցաշարը տևեց ընդամենը մեկ շաբաթ և մասնակցեցին 28 թենիսիստուհիներ:Առաջին խաղում Մարիան 6-3, 6-4 հաշվով առավելության հասավ Կոռնեի նկատմամբ: Հետագայում 1/4 եզրափակչում Մարիայի մրցակիցն էր Սամանտա Ստոսուրը, որի նկատմամբ Մարիան առավելության հասավ 6-2, 2-6 6-3 հաշվով: Կիսաեզրափակչում նրա մրցակիցն էր աշխարհի չորորդ ռակետ Պետրա Կվիտովան: Խաղը շատ բարդ ստացվեց Մարիայի համար, բայց կարողացավ երեք սեթում հաղթել 6-7, 7-6, 7-5 հաշվով: Եզրափակչում Շաչապովային սպասում էր նրա ավանդական մրցակիցը, առաջին ռակետ, բելառուս՝ Վիկտորիա Ազարենկան:
Եզրափակչում ռուս թենիսիստուհին բավականին հեշտ կարողացավ երկու սեթում հաղթել 6-1, 6-4 հաշվով:
Հաղթանակից հետո հանդերցարանու սկսվեց մեծ տոնակատարություն, որի կենտրոնում էր իհարկե Մարիա Շարապովան:
Այժմ նա պատրաստվում է հաջորդ մրցաշարին, որը տեղի կունենա Իսպանիայի Մադրիդ քաղաքում: Մրցաշարը կմեկնարկի մայիսի 6-ին:
Իսկ մենք հաջողություն մաղթենք Մարիային նաև այս մրցաշարում:
Այժմ առաջարկում ենք դիտել Շարապովա-Ազարենկա խաղի տեսագրությունը...


Комментариев нет:
Отправить комментарий