Աշխարհռչակ ռուս թենիսիստուհի, WTA վարկանիշային աղյուսակի 2-րդ տեղը զբաղեցնող Մարիա Շարապովան պաատրաստվում է ամուսնանալ: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն: Մեր մոլորակի ամենասեքսուալ մարզուհու ընտրյալը թուրքական <<Էֆերս Պիլսենի>> սլովեն բասկետբոլիստ Սաշա Վույաչիչը: Զույգն արդեն 1 տարի է միասին է և որոշել է օրինականացնել հարաբերությունները:
<<Դա ասես երազ լիներ. ես խնդրեցի Մարիայի ձեռքը և նա համաձայնեց: Ինչպես իրական ջենտլմեն, ես նրան զիջեցի հարսանեկան արարողության հետ կապված բոլոր որոշումները, այնպես որ մանրամսները կհաղորդի Մարիան>>,-ասել է Վույաչիչը:

Комментариев нет:
Отправить комментарий