-->

Նադալ. Երկրորդ սեթում Ֆեդերերը չէր պայքարում


2 շաբաթ առաջ ես չգիտեի՝ կկարողանամ խաղալ, թե՝ ոչ, իսկ վաղը պայքարելու եմ եզրափակիչի ուղեգրի համար, ԱՄՆ-ում ընթացող թենիսի Ինդիան Ուելսի մրցաշարի քառորդ եզրափակիչում շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին հաղթելուց հետո հայտարարել է աշխարհի 5-րդ ռակետ Ռաֆայել Նադալը:

«Ես հիանալի խաղացի առաջին սեթում, իսկ երկրորդ խաղափուլն անսովոր ստացվեց: Ռոջերը չէր պայքարում այնպես, ինչպես սովորաբար: Միգուցե, Ֆեդերերի մոտ խնդիրներ առաջացան եւ նա վատ էր զգում իրեն: 2 շաբաթ առաջ ես չգիտեի՝ կկարողանամ խաղալ, թե՝ ոչ, իսկ վաղը պայքարելու եմ եզրափակիչի ուղեգրի համար: Սա մեծ անակնկալ էր ինձ համար: Ես այնքան էլ շատ չեմ մարզվել կորտ վերադառնալուց առաջ, բայց արդեն լավ հաջողության հասա»,- Նադալի խոսքը փոխանցում է Tennis.com-ը:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում իսպանացին կխաղա Չեխիայի ներկայացուցիչ Տոմաշ Բերդիխի հետ:
Աղբյուր՝ NEWS.am Sport

Комментариев нет:

Отправить комментарий

Դեպի վեր