-->

Ռաֆայել Նադալը հրաժարվել է Մայամիի «Մասթերսից»


Թենիսի Ինդիան Ուելսի մրցաշարի տիտղոսը նվաճած իսպանացի Ռաֆայել Նադալը հրաժարվել է մասնակցել մարտի 20-ին Մայամիում մեկնարկող «Մասթերս» մրցաշարին, հաղորդում է ATP կայքը:

Նադալը դարձյալ խնդիրներ ունի ծնկահոդերի հետ, որոնց բորբոքման պատճառով բաց թողեց յոթ ամիս:
Հաջորդ անգամ Նադալը կորտ դուրս կգա Մոնտե Կարլոյի մրցաշարում, որը կանցկացվի ապրիլի 14-ից 21-ը:
Ինդիան Ուելսում նվաճած տիտղոսի շնորհիվ Ռաֆայել Նադալը շրջանցեց իսպանացի Դավիդ Ֆերերին եւ բարձրացավ համաշխարհային վարկանիշային աղյուսակի 4-րդ տեղ:
Աղբյուր՝ NEWS.am Sport

Комментариев нет:

Отправить комментарий

Դեպի վեր