Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը, ով այսօր Ակապուլկոյի մրցաշարի եզրափակիչում 6։0, 6։2 հաշվով ջախջախիչ պարտության է մատնել աշխարհի 4-րդ ռակետ Դավիդ Ֆերերին, խոսել է երկարատև ընդմիջումից հետո կորտ վերադառնալու և անընդմեջ իր 2-րդ տիտղոսը նվաճելու մասին։
«Սա իմ կարիերայի լավագույն հանդիպումներից մեկն էր, այնպես որ ցանկանում եմ ներողություն հայտնել Ֆերերին այսպիսի հաշվի համար։ Նա հիանալի թենիսիստ է և արժանի չէր եզրափակիչում այս հաշվին։
Այս շաբաթ ես վերադարձրի իմ վստահությունը և մրցունակությունը։ Երբեք չէի մտածի, որ իմ վերադարձից անմիջապես հետո կցուցադրեմ այպիսի խաղ և կխաղամ կյանքիս լավագույն խաղերից մեկը», – Նադալի խոսքերն է մեջբերում NDTV-ն։
Աղբյուր՝ SportArmenia


Комментариев нет:
Отправить комментарий