Ռուսաստանցի Մարիա Շարապովան ԱՄՆ-ում ընթացող թենիսի Ինդիան Ուելսի մրցաշարից հետո կարող է վերադարձնել աշխարհի երկրորդ ռակետի կոչումը:
Եթե կիսաեզրափակիչում Շարապովան հաղթի ռուս Մարիա Կիրիլենկոյին, ապա WTA-ի վարկանիշային աղյուսակում կշրջանցի բելառուս Վիկտորյա Ազարենկային եւ կբարձրանա երկրորդ տեղ, հայտնում է Tennis.com-ը:
Հիշեցնենք, որ Ազարենկան աջ ոտքի սրունքաթաթային հոդի վնասվածքի պատճառով հրաժարվել էր Ինդիան Ուելսի մրցաշարի հետագա պայքարից:
Աղբյուր՝ NEWS.am Sport










Комментариев нет:
Отправить комментарий