Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան մեկնաբանել է «Ինդիան Ուելսի» երկրորդ շրջանում իտալուհի Ֆրանչեսկա Սկյավոնեի հանդեպ տարած վստահ հաղթանակը։
Շարապովան ջախջախիչ պարտության է մատնել Սկյավոնեին 6։2, 6։1 հաշվով, իսկ հանդիպումը տևել է մի ժամից քիչ ավել։
«Սկյավոնեն առաջին սեթի մի քանի գեյմերի ընթացքում լավ հնարավորություններ ուներ։ Սակայն ամեն ինչ փոխվեց, երբ ես սկսեցի ավելի ագրեսիվ գործել։ Զգում էի, որ որոշակի առավելություն ունեմ։ Նրա հետ խաղալը միշտ էլ բարդ է, քանի որ Ֆրանչեսկան բազմաթիվ տհաճ հարվածներ է կատարում»,- Շարապովայի խոսքերն է մեջբերում WTA-ի պաշտոնական կայքը։
Աղբյուր՝ SportArmenia












Комментариев нет:
Отправить комментарий