
Ուրախ եմ առաջին անգամ Չիլիում լինելու կապակցությամբ, հայտարարել է աշխարհի 5-րդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը, ով պատրաստվում է կորտ վերադառնալ 7-ամսյա ընդմիջումից հետո:
Ծնկի վնասվածքից ապաքինված թենիսիստը ժամանել է Չիլի, որտեղ կմասնակցի VTR Open մրցաշարին:
«Ուրախ եմ առաջին անգամ Չիլիում լինելու կապակցությամբ: Այստեղ ամեն ինչ դուր է գալիս ինձ: Այս պահին վնասվածքը չի անհանգստացնում ինձ եւ ես պատրաստ եմ մրցաշարին: Շատ կարեւոր է, որ կխաղամ իմ սիրելի կոտի՝ գրունտի վրա»,- Նադալի խոսքը մեջբերում է ATP-ի պաշտոնական կայքը:
Չիլիի մրցաշարը կմեկնարի փետրվարի 4-ին:
Աղբյուր՝ NEWS.am Sport
Нравится
Մեկնաբանել