-->

Նադալ. Դեռ չեմ մտածում «Ռոլան Գարոսի» մասին


«Ռոլան Գարոսը» շատ կարեւոր մրցաշար է, բայց ես դեռ չեմ մտածում այդ մասին, հայտարարել է աշխարհի 5-րդ ռակետ, իսպանացի թենիսիստ Ռաֆաել Նադալը, ով Ֆրանսիայի բաց առաջնություն 7-ակի հաղթող է:

«Ռոլան Գարոսը» շատ կարեւոր մրցաշար է, բայց ես դեռ չեմ մտածում այդ մասին: Կարեւոր չէ, թե այս պահին վարկանիշային աղյուսակում որ տեղում եմ: Բայց կփորձեմ որքան հնարավոր է լավ հանդես գալ, եթե, իհարկե, առողջությունս թույլ տա: Իմ գլխավոր նպատակը հնարավորինս շուտ լավ մարզավիճակ ձեռք բերելն է»,- Նադալի խոսքը մեջբերում է Tennis.com-ը:
Չիլիի Վինյա դել Մար քաղաքում ընթացող մրցաշարում Նադալը դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Ալբերտ Մոնտանյես - Դանիել Խիմենո Տրավեր զույգի հաղթողի հետ:
Աղբյուր՝ NEWS.am Sport


Нравится
Մեկնաբանել

Դեպի վեր