-->

Նադալը կխաղա վնասվածքով


Աշխարհի 5-րդ ռակետ Ռաֆայել Նադալը պլանավորել է հաջորդ շաբաթ մասնակցել մրցաշարի, թեեւ դեռ լիոնին չի ապաքինվել ծնկի վնասվածքից: 26-ամյա թենիսիստը հուսով է, որ ցավը ժամանակի հետ կանցնի:

«Եթե ծունկս դադարի ցավել, ապա չեմ տեսում պատճառ, որ չկարողանամ բարձր մակարդակով խաղալ գրունտի վրա»,- Նադալի խոսքը փոխանցում է tennis.com-ը:
Առաջիկա շաբաթների ընթացքում իսպանացին պլանավորել է մասնակցել Վինյա դել Մարի, Սան Պաուլուի եւ Ակապուլկոյի մրցաշարերին: Նադալի մարզիչ Տոնին պատմել է, որ վերջերս թենիսիստն ընկերական խաղում հաղթել է Տոմի Ռոբրեդոյին:
Չիլիի եւ Բրազիլիայի մրցաշարերում Նադալը կխաղա մենախաղերում եւ զուգախաղերում՝ համապատասխանաբար Խուան Մոնակոյի եւ Դավիդ Նալբանդյանի հետ:
Աղբյուր՝ NEWS.am Sport



Нравится
Մեկնաբանել
Դեպի վեր