
Աշխարհի չորրորդ ռակետ իսպանացի Ռաֆայել Նադալը պոկեր է խաղացել համացանցում եւ երկու ժամում հաղթել է 47 մրցակիցների՝ դառնալով մրցաշարի հաղթողը։
Նադալը վաստակել է 152 եվրո, հայտնում է pokerstarsblog.com-ը։
Հիշեցնենք, որ Ռաֆայել Նադալը պայմանագիր է կնքել Pokerstars-ի հետ։ Ավելի վաղ այս ընկերության հետ համագործակցության պայմանագիր էր կնքել աշխարհի նախկին առաջին ռակետ գերմանացի Բորիս Բեքքերը։
Աղբյուր՝ NEWS.am Sport
Нравится
Մեկնաբանել