-->

Մարիա Շարապովայի հերթական ռեկորդը


Աշխարհի երկրորդ ռակետ Մարիա Շարապովան սահմանեց թենիսի Ավստրալիայի բաց առաջնության հերթական ռեկորդը` չորս տանուլ տված գեյմ մինչեւ քառորդ եզրափակիչ:
Նախորդ նվաճումը պատկանում էր լեգենդար գերմանացի Շտեֆի Գրաֆին, որը 1988-ին քառորդ եզրափակիչ էր հասել տանուլ տված ութ գեյմով եւ ամերիկացի Մոնիկա Սելեշին, որը նման ցուցանիշ ունեցել է երկու անգամ` 1991-ին եւ 1993-ին, հաղորդում է Sportbox-ը:
Հիշեցնենք, որ առաջին շրջանում Մարիա Շարապովան 6:0, 6:0 հաշվով հաղթեց ռուսաստանցի Օլգա Պուչկովային, երկրորդ շրջանում նույն հաշվով առավելության հասավ ճապոնացի Միսակի Դոիի նկատմամբ: Շարապովայի հաջորդ մրցակիցը ամերիկացի Վինուս Ուիլյամսն էր, որը պարտվեց 1:6, 3:6 հաշվով, իսկ չորրորդ շրջանում ռուսաստանցի թենիսիստը 6:1, 6:0 հաշվով ուժեղ էր բելգիացի Կիրստեն Ֆլիպկենսից:
Աղբյուր՝ NEWS.am Sport

Нравится
Մեկնաբանել
Դեպի վեր