Աշխարհի երկրորդ ռակետ Մարիա Շարապովան թենիսի Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում 6:1, 6:3 հաշվով առավելության հասավ ամերիկացի Վինուս Ուիլյամսի նկատմամբ` այս մրցաշարում հաղթելով 28 գեյմ անընդմեջ:Շարապովան առաջին շրջանում 6:0, 6:0 հաշվով հաղթել էր ռուսաստանցի Օլգա Պուչկովային, իսկ երկրորդ շրջանում նույն հաշվով ուժեղ էր ճապոնակցի Միսակի Դոիին:
Շարապովան գերազանցեց Ուենդի Թերնբուլի ռեկորդը: 1985թ. Ավստրալիայի բաց առաջնությունում Ուենդին եւս առաջին երկու շրջաններում ոչ մի գեյմ տանուլ չէր տվել, սակայն երրորդ շրջանում 3:6, 4:6 հաշվով պարտվել էր Հանա Մանդլիկովային:
Աղբյուր՝ NEWS.am Sport
Нравится
Մեկնաբանել




