
Աշխարհի երկրորդ ռակետ, ռուս Մարիա Շարապովան թենիսի կանանց Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեց:
Քառորդ եզրափակիչում նա 6:2, 6:2 հաշվով պարտության մատնեց ռուս Եկատերինա Մակարովային: Australian Open-ի մեկնարկային 5 շրջաններում Շարապովան տանուլ է տվել ընդամենը 9 գեյմ:
Կիսաեզրափակիչում Շարապովայի մրցակիցը կլինի չինուհի Նա Լին, ով պայքարից դուրս է թողել լեհ Ագնեշկա Ռադվանսկային:
Աղբյուր՝ NEWS.am Sport
Нравится
Մեկնաբանել



















































