
Մելբուրնում ընթացող Ավտրալիայի բաց առաջնությունում այսօր 1/8 եզրափակիչների օրն է։
Այս պահին ավարտվել է 4 հանդիպում՝ երկուական տղամարդկանց և կանանց մրցաշարերում։
Ռուսաստանցի թենիսիստուհի Մարիա Շարապովան շարունակում է ջախջախել մրցակիցներին։ Հիշեցնենք, որ նախորդ 3 հանդիպումներում նա պարտվել է ընդամենը 4 գեյմ, այն էլ՝ Վենուս Ուիլյամսի հետ խաղում։ Իսկ այսօր Մարիան բելգիացի թենիսիստուհի Ֆլիփքենսին զիջեց ընդամենը 1 գեյմ՝ հաղթելով 6։1, 6։0 հաշվով։ Քառորդ եզրափակիչում նա կխաղա ռուսաստանցի մեկ այլ թենիսիստուհի Եկատերինա Մակարովայի հետ, ով հաղթել է գերմանացի ուժեղագույն թենիսիստուհի Անժելիկ Կերբերին։
Աղբյուր՝ SportArmenia
Нравится
Մեկնաբանել





























