
Թենիսի Մեծ սաղավարտի տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության, կանանց եւ տղամարդկանց մենախաղի 32 ուժեղագույնները վիճակահանությունից առաջ ստացել են համարներ:
Տղամարդկանց մենախաղում առաջին համարը ստացել է Ավստրալիայի բաց առաջնության նախորդ երկու եզրափակիչների հաղթող Նովակ Ջոկովիչը: Մրցաշարի երկրորդ ռակետ է դարձել Australian Open-ի քառակի հաղթող Ռոջեր Ֆեդերերը: Երրորդ համարը Էնդի Մարեյն է, որը երբեք չի հաղթել այս մրցաշարում:
Կանանց առաջատարը աշխարհի առաջին ռակետ Վիկտորյա Ազարենկան է: Երկրորդ համարը ստացել է Մարիա Շարապովան: Երրորդը Australian Open-ի հնգակի հաղթող Սերենա Ուիլյամսն է:
Մրցաշարի վիճակահանությունը տեղի կունենա հունվարի 11-ին: Հիմնական մրցաշարը կմեկնարկի հունվարի 14-ին:
Աղբյուր՝ NEWS.am Sport
Нравится
Մեկնաբանել
Комментариев нет:
Отправить комментарий