Թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի քառակի հաղթող ռուսաստանցի Մարիա Շարապովան վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել դանիացի Կարոլին Վոզնյացկու հետ Սեւուլում նախատեսված ցուցադրական հանդիպմանը, հայտնում է Sport-express-ը։
Շարապովան վնասվածք է ստացել ԱՄՆ-ում անցկացրած մարզումների ժամանակ։ Առաջիկա օրերին ցուցադրական հանդիպման կազմակերպիչները մամուլի ասուլիսում կհայտնեն հետագա անելիքի մասին։
Նկատենք, որ Մարիա Շարապովան ռուսական թենիսի միակ ներկայացուցիչն է, որը մենախաղում յոթ անգամ հասել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերի եզրափակիչ։
Աղբյուր՝ NEWS.am Sport
Нравится
Մեկնաբանել

Комментариев нет:
Отправить комментарий