Ռուս թենիսիստ Մարիա Շարապովան կհանդիպի դանուհի Կարոլին Վոզնյացկիին։ Հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 28-ին Սեուլում։
«Կարծում եմ, որ հանդիպումը կանցնի լարված պայքարում, քանի որ մենք նախապատրաստվում ենք Australian Open-ին։ Անհամբեր սպասում եմ Կորեա վերադառնալուս։ Գիտեմ, որ այնտեղ բավականին մեծ քանակությամբ երկրպագու ունեմ։ Բացի այդ, ինձ շատ է դուր գալիս այդ երկրի մշակույթը և խոհանոցը»,- Շարապովայի խոսքերն է մեջբերում ամերիկյան մամուլը։
Հիշեցնենք, որ Սան Պաուլուում տեղի ունեցած վերջին հանդիպման ժամանակ Շարապովան երկու սեթում հաղթել էր Վոզնյացկիին։
Աղբյուր՝sportarmenia.com
Нравится
Մեկնաբանել
