Թենիսիստուհիներ Մարիա Շարապովան և Անա Իվանովիչը Միլանում մասնակցել են ցուցադրական հանդիպման, որից հետո զրույց են ունեցել լրագրողների հետ:
Լրագրողներից մեկը հարցրել է, թե թենիսիստուհիները մեկը մյուսից ինչը կցանկանային վերցնել:
«Ես չէի հրաժարվի սերբ երկրպագուներից: Նրանք շատ ակտիվ են: Իսկ ռուս երկրպագուները պահպանողական են»,-նշել է Շարապովան:
Իսկ Իվանովիչը ցանկություն է հայտնել Շարապովայից վերցնել նրա մազերի գույնը:
Աղբյուր՝ sportarmenia.com
Нравится
Մեկնաբանել
