-->

Նադալը կմասնակցի պոկերի մրցաշարի


Աշխարհի չորրորդ ռակետ իսպանացի Ռաֆայել Նադալը կմասնակցի պոկերի պրոֆեսիոնալ մրցաշարի:
Իսպանացի թենիսիստը առաջին անգամ է մասնակցելու նման մրցաշարի, որը կազմակերվել է նրա գործընկեր PokerStars կայքի կողմից:

Մրցաշարին, որը տեղի է ունենալու համացանցում դեկտեմբերի 2-ից 9-ը, կմասնակցեն լավագույն իսպանացի պոկեր խաղացողները: Մասնակցության համար վճարվող գումարը կազմում է 200 եվրո:

«Դա լավ փորձ կլինի: Հիանալի կլինի պոկեր խաղալ Իսպանիայի լավագույն պրոֆեսիոնալների հետ»,- Նադալի խոսքը մեջբերում է PokerStars-ը: 
Աղբյուր՝ NEWS.am Sport



Нравится
Մեկնաբանել
Դեպի վեր