Աշխարհի երկրորդ ռակետ Մարիա Շարապովան, ով անցած շաբաթ եղել է Հնդկաստանում, պատասխանել է Սերենա Ուիլյամսի հետ ունեցած իր մրցակցության մասին հարցին:
Հիշեցնենք, որ ամերիկուհու հետ անհատական պայքարում Շարապովան զիջում է 2-9 հաշվով:
«Միշտ հաճելի է սկզբունքային մրցակիցներ ունենալ: Դա պայքարը դարձնում է ավելի հետաքրքիր: Մենք Ռուսաստանից տեղափոխվել էինք ԱՄՆ, երբ ես շատ փոքր էի, որովհետև Ամերիկայում թենիս խաղալու հնարավորություններն ավելի շատ են: Բացի դրանից, քիչ խաղացողներ են, որ 21 տարեկանում ուսի վիրահատություն են տանում, ինչպես դա եղել է ինձ հետ: Բայց ես հաղթահարեցի և վերադարձա. անկասկած մեկ անգամ ևս կդառնամ աշխարհի առաջին ռակետ», – թենիսիստուհու խոսքերն է մեջբերում Hindustan Times-ը:
Հիշեցնենք, որ այս տարի «Ռոլան Գարոսի» հաղթանակից հետո Շարապովան վերջին չորս տարիներին առաջին անգամ գլխավորել է համաշխարհային վարկանիշը:
Нравится
Մեկնաբանել
