-->

Ինչպիսի տեսք ունի Նադալը մարզումներից հետո

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը իր Facebook-ի էջում տեղադրել է մի լուսանկար և ցույց տվել թե ինչ տեսքով է լինում մարզումներից հետո:

«Ինչ եք մտածում իմ արտաքին տեսքի մասին մարզումներից հետո: Արդյոք պետք է ապագայում էլ ինչ-որ նոր բան անեմ մազերիս հետ»,-մեկնաբանել է լուսանկարը Ռաֆան:
Հիշեցնենք, որ վերջին անգամ Նադալը կոռտ է դուրս եկել  Wimbledon-ի երկրորդ շրջանում, որտեղ պարտվել է չեխ թենիսիստ Լուկաշ Ռոսոլին: Այս տարի Ռաֆան հաղթել է 4 մրցաշարերում՝ Հռոմում, Բարսելոնայում, Մոնտե-Կառլոյում և Ռոլան Գարոսում:


Нравится Մեկնաբանել
Դեպի վեր