-->

ATP-ում որոշել են տարվա գլխավոր սենսացիաները


ATP-ի պաշտոնական կայքը որոշել է 2012 թվականի գլխավոր սենսացիաները:
ATP-ում տարվա սենսացիա են ճանաչել Ուիմբլդոնում չեխ Լուկաշ Ռոսոլի հաղթանակը իսպանացի Ռաֆայել Նադալի նկատմամբ:

Նշենք, որ Նադալը Ռոսոլին զիջել էր  6:7 (9:11), 6:4, 6:4, 2:6, 6:4 հաշվով և դուրս մնացել Ուիմբլդոնի խաղարկությունից:

Երկրորդ տեղում է Եժի Յանովիչ-Էնդի Մարեյ խաղը, որը կայացել էր Փարիզում ընթացող «Մաստերսե-1000» մրցաշարում և ավարտվել լեհ թենիսիտի հաղթանակով:

Երրորդը Մարտին Կլիժանի հաղթանակն է Ժո-Բիլֆրիդ Ցոնգայի նկատմամբ US Open-ում:
Աղբյուր՝sportarmenia.com

Нравится
Մեկնաբանել
Դեպի վեր