Աշխարհի 2-րդ ռակետ ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան WTA-ի ամփոփիչ մրցաշարի եզրափակչում Սերենա Ուիլյամսին 4:6, 3:6 հաշվով պարտվելուց հետո ամփոփել է տարին:
«Արդյո՞ք հնարավոր էր հաղթել Սերենային: Երբ նա նման մարզավիճակում է, ապա դա շատ դժվար է անել: Այդուհանդերձ, պետք է ձգտել:
Շատ լավ տարի էր: Շատ բան հավանեցի, միայն լավ հիշողություններ ունեմ: Հաղթանակներիս և պարտություններիս հանգիստ եմ վերաբերվում: Սա ընդամենը թենիս է, հաղթելու և պարտվելու մեծ փորձ ունեմ: Նույնիսկ եթե գործերն ավելի վատ գնային, դարձյալ չէի հուսահատվի: Պետք է միշտ առաջ նայել»,- Շարապովայի խոսքերն է մեջբերում Gazeta.ru կայքը:

Комментариев нет:
Отправить комментарий