-->

Նադալ. Այժմ պատրաստ չեմ մասնակցել որևէ մրցաշարի

Աշխարհի 4-րդ ռակետ իսպանացի Ռաֆայել Նադալը բացատրել է՝ ինչու է հրաժարվել Փարիզի «Մասթերս 1000» և Լոնդոնի Ամփոփիչ մրցաշարերին մասնակցելուց:

«Ցավում եմ, որ ստիպված եմ բաց թողնել տարվա վերջին 2 մրցաշարերը, բայց չեմ կարծում՝ այդ նորությունն անակնկալ էր: Հուսով եմ՝ շուտով կսկսեմ կրկին մարզվել: Ծնկի վնասվածքից հետո ապաքինման գործընթացը հաջող է ընթանում: Այժմ պատրաստ չեմ որևէ մրցաշարի մասնակցել, այդ պատճառով կշարունակեմ վերականգնվել Մալյորկայում: Կփորձեմ հնարավորինս շուտ վերադառնալ կորտ»,- Նադալի խոսքերն է մեջբերում ATP-ի պաշտոնական կայքը:

Комментариев нет:

Отправить комментарий

Դեպի վեր