-->

Ստամբուլն ինձ շատ է դուր գալիս. Շարապովա


Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան պատմել է, թե ինչ ակնկալիքներ ունի Ստամբուլում կայանալիք WTA Ամփոփիչ մրցաշարից:
«Ուրախ եմ Ամփոփիչ մրցաշար վերադառնալու համար: Ցավոք, նախորդ տարի հանդես էի գալիս վնասվածքով և չկարողացա հանդես գալ 100%-ով: Այժմ արդեն պատրաստ եմ մրցաշարին:
Ստամբուլում եմ արդեն 5 օր: Ինձ շատ է դուր գալիս այս քաղաքը: Տեղացի երկրպագուներից բխող էներգիան ցնցող է: Անհամբերությամբ եմ սպասում մրցաշարի մեկնարկին: Չեմ ուզում մտածել, որ կարող եմ վերադարձնել առաջին հորիզոնականը:  Այս շաբաթ ուղղակի ուզում եմ, ինչքան հնարավոր է, շատ հաղթել», – Շարապովայի խոսքերն է փոխանցում WTA-ի պաշտոնական կայքը:

Комментариев нет:

Отправить комментарий

Դեպի վեր