-->

Ռաֆայել Նադալ. Չգիտեմ ինչքան ժամանակ կպահանջվի լավ մարզավիճակ ձեռք բերելու համար


Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալն ասել է, որ հնարավոր է`այս տարի այլևս կորտ դուրս չգա։
«Ես պետք է մարզվեմ, որպեսզի լավ մարզավիճակ ձեռք բերեմ։ Չգիտեմ` ինչքան ժամանակ ինձ դրա համար պետք կգա՝ մի քանի շաբաթ կամ ամիս»,- իսպանացի թենիսիստի խոսքերն է մեջբերում Thetennisspace.com։
Նշենք, որ հողածածկի արքան մի քանի ամիս առաջ վնասվածք է ստացել, ինչի պատճառով բաց էր թողել «Մեծ Սաղավարտի» մրցաշարերը և Լոնդոնի Օլիմպիական խաղերը։

Комментариев нет:

Отправить комментарий

Դեպի վեր