-->

Մարիա Շարապովա. Ցավալի է պարտվելը


Աշխարհի երկրորդ ռակետ Մարիա Շարապովան մեկնաբանել է Տոկիոյի մրցաշարի քառորդ եզրափակիչում ավստրալացի Սամանտա Ստոսուրից կրած պարտությունը։

«Թեեւ ես դրական հաշվեկշիռ ունեմ Ստոսուրի հետ հանդիպումներում, սակայն նա բավական երկար է խաղում եւ բարդ մրցակից է։ Ես կարող էի ավելի լավ ընդունել նրա մատուցումները, սակայն նա հրաշալի խաղաց։ Ցավալի է պարտվելը»,- Շարապովայի խոսքը մեջբերում է BBC-ն։

Եզրափակիչի ուղեգրի համար Սամանտա Ստոսուրը կմրցի ռուսաստանցի Նադեժդա Պետրովայի հետ։

Комментариев нет:

Отправить комментарий

Դեպի վեր