-->

Հակառակորդիս շատ գնդակներ զիջեցի.Շարապովա


Ռուս թենիսիտուհի Մարիա Շարապովան մեկնաբանել է ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչում Վիկտորյա Ազարենկայից կրած պարտությունը( 6:3, 2:6, 4:6 ) նշելով , որ չկարողացավ արժանի խաղ ցուցադրել 3-րդ' վճռորոշ սեթում:

«Իհարկե ես հիասթափված եմ, բայց սա թենիս է: 3-րդ սեթում ես չկարողացա արժանի դիմադրություն ցույց տալ: Գեյմերը շատ արագ էին անցնում, և ես շատ էի սխալվում, և սա այն է, ինչից ես ամենաշատն եմ զայրանում: Նա հիանալի էր ընդունում իմ մատուցումները, իսկ ես չէի կարողանում բավարար ճնշում գործադրել մրցակցիս վրա' այդ պատճառով էլ շատ հասարակ գնդակներ զիջեցի»,- Շարապովայի խոսքերն է մեջբերում մրցաշարի պաշտոնական կայքը:

Նշենք, որ ԱՄՆ-ի բաց առաջնության կանանց եզրափակիչում կհանդիպեն Սերենա Ուիլյամսը և Վիկտորյա Ազարենկան:

Комментариев нет:

Отправить комментарий

Դեպի վեր