Բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը մեկնաբանել է իր մրցակիցների՝ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի և իսպանացի Ռաֆայել Նադալի խաղաոճերը:
«Ռոջերը խաղում է ռակետի լարերի նուրբ հպումով, չէ՞ որ նրան հարկավոր չէ այդքան ուժեղ հարվածել գնդակին, ինչպես մյուս թենիսիստներին Նա միշտ գործում է եզրագծին մոտ, քանի որ դասական ոճի խաղացող է», – Մարեյի խոսքերն է մեջբերում Tennis World USA-ը:
«Իսկ ինչ վերաբերում է Նադալին, ապա նա հարվածի մեջ է ներդնում ողջ իր ուժը, շատ ագրեսիվ է խաղում սկզբից մինչև վերջ: Նա թենիսի պատմության մեջ լավագույններից մեկն է` այնպիսին, ինչպիսին Ջիմի Կոնորսը: Ինձ միշտ հիացնում է այն էներգիան և ոգևորվածությունը, որ կա նրա մեջ», – ասել է բրիտանացին:

Комментариев нет:
Отправить комментарий