-->

Շարապովան Տոկիոյի մրցաշարը սկսում է հաղթանակով (Վիդեո,Ֆոտոշարք)

       Ճապոնիայում մեկնարկել է Տոկիոյի մրցաշարը, որին մասնակցում են գրեթե բելոր ամենաուժեղ թենիսիստները (բացակայում է միայն Սերենա Վիլիամսը): Մրցաշարին մասնակցում է նաև աշխարհի երկրորդ ռակետ Մարիա Շարապովան: Շարապովան պայքարը սկսել է միանգամից երկրորդ շրջանից: Երկրորդ շրջանում նա հանդիպել է բրիտանուհի Խիտեր Վոթսոնի հետ, որին հաղթել է 3 սեթում 6:7(7:9) 6:3 6:4 հաշվով: Մարիան 9 էյս է գրանցել իր անվան դիմաց և թույլ տվել 14 կրկնակի սխալ: 
     Երրորդ շրջանում Շարապովան կխաղա չեխ թենիսիստուհի Լյուսի Շաֆարժկովայի հետ:

Комментариев нет:

Отправить комментарий

Դեպի վեր