Աշխարհի 4-րդ ռակետ իսպանացի Ռաֆայել Նադալը, ով վնասվածքի պատճառով բաց թողեց Լոնդոնի օլիմպիական խաղերն ու US Open-ը, կարող է իր երկրի հավաքականի կազմում մասնակցել Դևիսի գավաթի եզրափակչին: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն:
Աղբյուրի տվյալներով` Իսպանիայի հավաքականի ավագ Ալեքս Կորետխան մտադիր է Նադալին հնարավորություն տալ մասնակցել զուգախաղին, Մարկ Լոպեսի հետ:
Հիշեցնենք, որ Դևիսի գավաթի եզրափակչում իսպանիացիներն ուժերը կչափեն չեխերի հետ: Այն կկայանա Չեխիայում նոյեմբերին:

Комментариев нет:
Отправить комментарий