Աշխարհի երրորդ ռակետ Ռաֆայել Նադալը չի մասնակցի Դևիսի գավաթի կիսաեզրափակիչ խաղին ԱՄՆ-ի դեմ, հաղորդում է Marca-ն:
Հաղորդվում է, որ իսպանացին դեռ խնդիրներ ունի ձախ ծնկի հետ, որի պատճառով նա չմասնակցեց Օլիմպիական խաղերին ու US Open-ին:
Վերջին անգամ նա կորտ է դուրս եկել հունիսին Ուիմբլդոնում, որտեղ լքեց մրցասպարեզը երկրորդ շրջանում: Հավանական է նաև, որ նա չմասնակցի Շանհայի Masters-ին (հոկտեմբերի 8 – 14): Չի բացառվում նաև, որ նա բաց կթողնի ողջ մրցաշրջանը:

Комментариев нет:
Отправить комментарий