-->

Շարապովան ներկայացրեց Sugarpova սեփական ապրանքանիշի քաղցրավենիքը (լուսանկարներ)


Ռուսաստանցի թենիսիստուհի Մարիա Շարապովան ներկայացրել է քաղցրավենիքի իր սեփական բրենդի՝ Sugarpova-ի արտադրանքը։ Քիչ առաջ Նյու Յորքում բացվել է մասնագիտացված խանութ-սրահը։ Ներկայացվել է քաղցրավենիքի 12 տեսակ։ Դրանք կարելի գնել նաև համացանցի միջոցով։
«Մեծ սիրով եմ սկսել սեփական ապրանքանիշի ստեղծման աշխատանքը։ Խոստովանում եմ, որ սիրում եմ քաղցրեղեն։ Երբ ես չկարողացա շուկայում գտնել այն, ինչ ցանկանում էի, որոշեցի ստեղծել իմը, ինչը դուր կգար ինձ նման մարդկանց։ Չեմ համբերում, թե երբ եմ հյուրասիրելու Sugarpova քաղցրավենիքն ընկերներիս», – ասել է թենիսիստուհին։ Այս մասին հաղորդում է WTA-ի պաշտոնական կայքը։

Комментариев нет:

Отправить комментарий

Դեպի վեր