Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան հերքել է լուրերն այն մասին, որ նա այս աշնանը կամուսնանա Ստամբուլում սլովեն բասկետբոլիստ Սաշա Վույաչիչի հետ, տեղեկացնում է РИА Новости-ն:
«Այդ ամենը սովորական ասեկոսեներ են: Ստամբուլում ես ոչ մի հարսանիք չեմ նախատեսում»,-ընդգծել է թենիսիստուհին Լոնդոնի օլիմպիական մրցաշարի եզրափակիչից հետո, որտեղ պարտություն էր կրել Սերենա ՈՒիլյամսից:
28-ամյա Վույաչիչը և Շարապովան նշանվել են 2010թ. հոկտեմբերին ու այս ամառ հուսով էին ամուսնանալ, սակայն ստիպված եղան փոխել պսակադրության օրը Մեծ Սաղավարտի մրցաշարերի ու Օլիմպիադայի պատճառով:

Комментариев нет:
Отправить комментарий