Ռուսաստանցի թենիսիստուհի Մարիա Շարապովան պատմել է, որ որովայնի շրջանում ունեցած ցավերից հետո, որոնք սկսվել էին Օլիմպիական խաղերից հետո, ինքը դիմել է բժիշկների օգնությանը։
«Ես հանձնել եմ բոլոր անալիզները, քանի որ ցավեր ունեի։ Սակայն ամեն ինչ շատ տարօրինակ էր։ Ինձ ասացին, որ ամեն ինչ նորմալ է, ես հղի չեմ։ Իսկ ես՝ «Բա ինչու՞ այդքան գումար վճարեցի։ Միգուցե վերադարձնե՞ք գումարս»», – ասել է Շարապովան։ Այս մասին հաղորդում է Tennis.com-ը։ Շարապովան հերթական անգամ հերքել է այն տեղեկությունները, որ ինքը նոյեմբեր ամսին ամուսնանալու է Սաշա Վույաչիչի հետ։

Комментариев нет:
Отправить комментарий