-->

Նադալը չի մասնակցի նաև Տորոնտոյի Մասթերսին


Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը, ով վերջին շրջանում առողջական խնդիրներ ունի ու դրանց պատճառով չմասնակցեց Օլիմպիական խաղերին, այսօր հայտարարել է, որ չի մասնակցի նաև Տորոնտոյի մրցաշարին: Այդ մասին նա գրել է Ֆեյսբուքի իր էջում:
«Բարև բոլորին. ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այս տարի չեմ մասնակցելու Տորոնտոյի մրցաշարին: Ես պատրաստ չեմ խաղալ ու հույս ունեմ վերադառնալ այս մեծ մրցաշար 2014 թվականին, քանի որ այն ինձ միշտ հաջողություն է բերել: Շարունակում եմ վերականգնումը ու մարզումներս: Շնորհակալ եմ բոլորից»,- գրել է խաղացողը:
Հիշեցնենք, որ Նադալը պետք է լիներ Իսպանիայի օլիմպիական հավաքականի դրոշակակիրը, բայց Օլիմպիադայից մի քանի օր առաջ հրաժարվեց մեկնել Լոնդոն։

Комментариев нет:

Отправить комментарий

Դեպի վեր