ԱՄՆ-ի թենիսի ասոցիացիան (USTA) հայտարարել է առաջիկա US Open-ի մրցանակային ֆոնդի գումարը: Այն կկազմի ռեկորդային 25,000,000 դոլար: Բացի այդ, կապված ցուցադրած արդյունքներից US Open Series-ի երեք լավագույն խաղացողները կստանան բոնուսային 2,600,000 դոլար: Այսպիսով, ԱՄՆ-2012 Բաց առաջության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմելու է 28,100,000 դոլար:
Ինչպես «Մեծ սաղավարտի» այս տարվա մյուս մրցաշարերում, US Open-ում մրցաշարային գումարների բաշխման կարգում փոփոխություններ գրեթե չեն եղել: Միջինը բոլոր խաղացողների պարգևավճարներն աճել են 11 տոկոսով, սակայն այն թենիսիստների համար, ովքեր կլքեն մրցաշարն առաջին շաբաթվա ընթացքում, կստանան 18 տոկոսով ավելի շատ գումար, քան նախորդ տարի:
Բացի դրանից, 40-րդ տարին անընդմեջ US Open-ում կանայք և տղամարդիկ կվաստակեն նույն չափի գումար: Անհատական մրցաշարարերում այդ գումարը կկազմի՝ չեմպիոնի համար 1,900,000 (գումարած 1,000,000 բոնուս US Open Series-ում հաղթելու դեպքում), եզրափակչի մասնակիցների համար՝ 950,000, կիսաեզրափակչի մասնակիցների համար՝ 475,000, քառորդ եզրափակչի մասնակիցների համար՝ 237,500 դոլար: Այս մասիn հայտնում է ԱՄՆ-ի բաց առաջնության պաշտոնական կայքը:
«Մեծ սաղավարտի» այս տարվա չորրորդ մրցաշարը տեղի կունենա օգոստոսի 27-ից սեպտեմբերի 9-ը:

Комментариев нет:
Отправить комментарий