


Ռուսաստանցի Մարիա Շարապովան վերադարձրեց աշխարհի առաջին ռակետի կոչումը` նվաճելով Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչի ուղեգիր:Կիսաեզրափակիչում Շարապովան հաղթեց չեխ Պետրա Կվիտովային 6:3, 6:3 հաշվով: Վճռորոշ խաղում ռուս թենիսիստուհին կհանդիպի իտալացի Սառա Էրանիի հետ, ով սենսացիոն հաղթանակ տարավ Սամանտա Ստոսուրի նկատմամբ:
Անկախ եզրափակիչի արդյունքից, Շարապովան կրկին գլխավորեց վարկանիշային աղյուսակը, քանի որ առաջին ռակետ Վիկտորյա Ազարենկոն դուրս մնաց մրցաշարից չորրորդ շրջանում:

Մարիա Շարապովա-Պետրա Կվիտովա 6:3, 6:3.

Комментариев нет:
Отправить комментарий