Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը մեկնաբանել է իսպանացի Ռաֆայել Նադալի՝ «Ուիմբլդոնի» երկրորդ շրջանում չեխ թենիսիստ Լուկաշ Ռոսոլից կրած պարտությունը: Ֆեդերերը նշել է, որ նման դեպքերն օգտակար են «Մեծ սաղավարտի» մրցաշարերին` չնայած ինքը ցավում է Նադալի համար:
«Կարծում եմ` 15 տարի առաջ նման սենսացիաներն ավելի հաճախ էին լինում: Այժմ նման բան գրեթե անհնար է, քանի որ թոփ խաղացողները հաղթում են բոլորին և վերցնում են գրեթե բոլոր գնդակները: Այո, Ռոսոլը փայլուն խաղ չխաղաց հանդիպման 5 սեթերի ընթացքում, սակայն 5-րդ պարտիայում ուղղակի անհավանական խաղ ցուցադրեց:
Ես 10 րոպե ծիծաղում էի: Ես չէի հավատում, որ նա արեց այն, ինչ արեց: Իհարկե, ես ցավում եմ Ռաֆայի համար, սակայն սա «Ուիմբլդոնն է»,-նշել է Ֆեդերերը: «Սա շատ ծանր պարտություն է Նադալի համար: Կարծում եմ` նա չկարողացավ հարմարվել փակ տանիքով տարածքում խոտածածկով կորտի վրա անցկացվող խաղին»,-հավելել է շվեյցարացի թենիսիստը:

Комментариев нет:
Отправить комментарий